Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

31 տարեկանից հետո կինն առավել գեղեցիկ է

31 տարեկանից հետո կինն առավել գեղեցիկ է

Բրիտանացի փորձագետները պարզել են, թե որ տարիքում է կինն ավելի գրավիչ և համեմատաբար ավելի լավ զգում իրեն, հայտնում է Goodhouse-ը:

Հարցման շրջանակներում, որին մասնակցել է մոտ 2000 կին ու տղամարդ, փորձագետները պարզել են, թե կնոջ գրավչության որ մասնիկներն են կարևոր ուժեղ սեռի համար: Հարցված տղամարդկանց 70%-ը գրավչության գլխավոր մասն են համարում ինքնավստահությունը, որը կնոջն ավելի ցանկալի է դարձնում:

 

Հարցվածների 47%-ը առանձնացրել է ոճի զգացումը, որի շնորհիվ կինը ուշադրություն է գրավում: Հարցվող կանանց 2/3-ը այն կարծիքին է եղել, որ գեղեցկությունը գալիս է ժամանակի ընթացքում. նրանց 50%-ն ասել է, որ իրենք տարիների ընտացքում ազատվել են բարդույթներից, իսկ մոտ 55%-ը խոստովանել է, որ տարիքի հետ է սկսել շպարվել:

 

Հարցման արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ ինքնավստահությունը, ոճի զգացումը ու անհատականության ձևավորումը գալիս է միջինը 31 տարեկանում:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ